News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ավստրիայում տեղի է ունեցել աշխարհի հերթական առաջնությունը, որտեղ մրցել են ամենաարտասովոր մորուք եւ բեղ ունեցող 318 տղամարդ:

18 անվանակարգերից վեցում առաջնության հաղթող են դարձել Միացյալ Նահանգների ներկայացուցիչները, հայտնում է RP Online -ը: Գերմանացի մասնակիցները հինգ մրցանակ են ստացել: Դատական կոլեգիան նաեւ առանձնացրել է Ավստրիան ներկայացնող մորուքավոր ու բեղավոր չորս տղամարդու:

Հաղթողների ամբողջական ցուցակը ու նրանց լուսանկարները հրապարակում է Unsertirol24-ը: Հանձնաժողովը գնահատել է «բնական ոճով» մորուքները, ընտրել Գարիբալդիի լավագույն մորուքը (լայն մորուք՝ ներքեւում կլորացրած ծայրով): Նաեւ ներկայացված էին «ֆրիսթայլ մորուք», «կայսերական բեղեր», «հրացանակիրների մորուք» եւ շատ այլ անվանակարգեր:

Ինչպես նշել է The Daily Mail-ը,  մորուքավորների ու բեղավորների առաջին մրցույթը եղել է 1990 թ. ու այդ ժամանակվանից ի վեր առաջնությունն անց է կացվում ամեն տարի տարբեր երկրներում, հայտնում է NEWSru.com-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ