News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կառավարությունը մշակում է մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք պետք է էապես խթանեն շինարարության ոլորտի աճի տեմպերը։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է Ճարտարապետների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

Վարչապետ Աբրահամյանը շնորհավորել է միջոցառմանը ներկա ճարտարապետներին՝ մասնագիտական օրվա կապակցությամբ ու նշել, որ ճարտարապետի մասնագիտությունը հայ ժողովրդի պատմության մեջ մշտապես արժեւորվել է, ունեցել իր ուրույն տեղն ու դերը: «Արդեն երկրորդ տարին, հատուկ արժեւորելով եւ նշելով ճարտարապետի միջազգային օրը, որպես կառավարության ղեկավար ցանկանում եմ մեկ անգամ եւս շեշտել՝ մենք շատ կարեւորում ենք ազգային-ավանդական ձեր մասնագիտությունը, ստեղծագործ մտքի պտուղները, որոնք կյանքի կոչվելուց, կառույցի վերածվելուց հետո այլեւս ծառայում են մեր հանրությանը», - ասել է վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հայկական ժամանակակից ճարտարապետությունը, շարունակելով ոլորտի հարուստ ավանդույթներն, այսօր էլ ստեղծում է շինություններ, որոնցով հպարտանում ենք եւ որոնք մեր երկրի դեմքն են. «Երբ մենք՝ հայերս, քննական հայացքով փորձում ենք գնահատել, թե ինչ ենք տվել, ինչով ենք հետաքրքիր աշխարհին, առաջինների թվում առանձին հպարտությամբ նշում ենք հայ ճարտարապետությունը»: Վարչապետ Աբրահամյանի խոսքով՝ այսօր կառավարության գործողությունները միտված են գործնական քայլերով ներդրումային ակտիվ քաղաքականության իրականացմանը. կառավարությունը մշակում է մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք պետք է էապես խթանեն շինարարության ոլորտի աճի տեմպերը: Կառավարության ղեկավարը նշել է, որ այս տարի արդեն հանրապետությունում իրենց դռներն են բացել մշակութային, կրթական, մարզական ու սպասարկման բազմաթիվ կենտրոններ, այդ թվում՝ աշխարհում մեծ ճանաչում ունեցող ընկերությունների հյուրանոցներ՝ նպաստելով մեր երկրի տնտեսության զարգացմանն ու զբոսաշրջության խթանմանը: Ըստ վարչապետի՝ կառավարության օրակարգում են նաեւ Հայաստանի քաղաքաշինության նախարարության եւ Ճարտարապետների միության համագործակցությամբ մշակված օրենքների նախագծեր, որոնց կիրառումով կլուծվեն բնագավառի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրներ:«Համագործակցության մթնոլորտում միայն կարող ենք շինարարության բնագավառում ապահովել ներդրումներ եւ տնտեսական աճ: Ճարտարապետական միտքը պետք է լինի ակտիվ ու գործնական՝ որպես արդյունք ստեղծելով նոր հոյակապ կառույցներ», -ասել է Հովիկ Աբրահամյանը՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք եւ ստեղծագործական հաջողություններ՝ ի շահ մեր հայրենիքի եւ ընդգծել, որ կառավարությունը լինելու է նրանց կողքին:

Հովիկ Աբրահամյանը Ճարտարապետների միջազգային օրվա կապակցությամբ, ինչպես նաեւ ճարտարապետության եւ քաղաքաշինության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգեւատրել Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի քաղաքաշինության ամբիոնի պրոֆեսոր, ճարտարապետության թեկնածու Աշոտ Կանայանին, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության պրոֆեսոր Ալբերտ Զուրաբյանին, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Լեւոն Ղալումյանին: Վարչապետի շնորհակալագրով է խրախուսվել Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի քաղաքաշինության ամբիոնի պրոֆեսոր, ճարտարապետության դոկտոր Արսեն Առուստամյանը եւ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը:

Ճարտարապետների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը Հայաստանի եւ սփյուռքից ժամանած ճարտարապետներին շնորհավորել են նաեւ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Ամենաշատ