News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վիետնամը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ ու զարգացմամբ։ Այդ մասին հայտնել է Հայաստանում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Նգույեն Թան Շոնը (նստավայրը` Մոսկվա), որը իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հույս հայտեց, որ նա իր կարեւոր ներդրումը կունենա հայ-վիետնամական բարեկամական հարաբերությունների առավել զարգացման գործում։

Դեսպան Թհան Շոնը շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար եւ նշեց, որ Վիետնամը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ ու զարգացմամբ եւ ընդգծեց, որ ջանքեր չի խնայի տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը ընդլայնելու նպատակով:

Դեսպանը Շոնը շեշտեց, որ ջերմությամբ է հիշում Հայաստանում որպես ուսանող անցկացրած տարիները, իր հայ ուսուցիչներին, ովքեր կարեւոր դեր են խաղացել իր մասնագիտական գիտելիքների ձեռքբերման գործում։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները, անդրադարձան առեւտրատնտեսական, գիտակրթական փոխանակումների ակտիվացման, ինչպես նաեւ արտգործնախարարությունների միջեւ խորհրդակցությունների անցկացման, միջխորհրդարանական կապերի ձեւավորման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման եւ միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Վիետնամի փոխգործակցությանն առնչվող հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ