News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 3-ին Կուտուզովյան պողոտայում տեղի ունեցած զանգվածային ավտովթարի որոշ հանգամանքներ առայժմ չեն պարզվել։  Այդ թվում, դեռեւս պարզ չէ, թե ով է եղել հանդիպակաց BMW-ի ղեկին. Մոսկովյան բուհերից մեկի ուսանող 18-ամյա Մարիկ Գալպե՞րինը, որը տեղում մահացել է, թե՞ այն աղջիկը, որը  հայտնի է որպես արագ եւ անուշադիր վարելու սիրահար։ Ոստիկանության տվյալների համաձայն, 22-ամյա Մարա Բաղդասարյանին բազմիցս պատասխանատվության են կանչել ՃԵ կանոնները խախտելու համար։ Միայն  այս տարվա ընթացքում մրցարշավորդուհու հաշվին  140 տուգանք է կուտակվել։

Այժմ աղջիկը ծանր վիճակում է՝ կոնքի կոտրվածքով եւ գանգուղեղային վնասվածքով հիվանդանոցում է գտնվում։  BMW-ից երկու երիտասարդ, ինչպես նաեւ վարորդը եւ  «Ռենջ Ռովերի» երկու ուղեւոր եւս հիվանդանոց են տեղափոխվել։ Նրանց ցուցմունքներից գուցե պարզվի, թե ով է եղել հզոր մեքենայի ղեկին։ ՃՏՊ-ի տեղում հնարավոր չի եղել պարզել այդ հարցը։ Եւ Մարիկ Գալպերինը, եւ Մարա Բաղդասարյանը հարվածի հետեւանքով դուրս են թռել մեքենայից։ 

Իմիջիայլոց, սթրեյթռեյսերների շարժման առաջնորդ,   Smotra.ru շարժման հիմնադիր Էրիկ Քիթուաշվիլին պատահարի վայրի ուսումնասիրումից հետո այն եզրակացության է հանգել, որ ղեկի առջեւ այնուամենայնիվ երիտասարդն է եղել։ 

Հիշեցնենք, ոստիկաններն ավելի վաղ արդեն կարողացել էին վերականգնել հոկտեմբերի 3-ի գիշերվա մոտավոր պատկերը։ Նրանց խոսքով,  BMW-ն հսկայական արագությամբ սլացել է դեպի հանդիպակաց  գիծ։ Այնտեղ մեքենան 180 աստիճանով շրջվել է իր առանցքի շուրջ եւ բախվել  ճանապարհից դուրս գտնվող Range Rover-ին։ Ջիպը հարվածի հետեւանքով թռել է դեպի հասարակական տրանսպորտի կանգառ, որտեղ էլ բախվել է Porsche Cayenne-ին, ինչից հետո բոցավառվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամասիայի ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանում
Ամասիայի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Գտաշեն...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 4 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 8 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Բայց այն, ինչ տեղի է ունեցել քաղաքացու հետ ՀՀ քննչական կոմիտեից դեպի ՁՊՎ տանելու ճանապարհին, դուրս է մարդկային երևակայությունից…
«Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի բողոքի վերաբերյալ...
Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցվել
Նույն օրը քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին վերոնշյալ ամբողջ գումարի չափով...
Աշտարակում գողացված ավտոմեքենան հայտնաբերվել է Փարաքարում
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում գողության հատակնիշներով նախաձեռնվել էր քրեական...
Ամենաշատ