News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Եվրոպական հարցերի Պետքարտուղար Հառլեմ Դեզիրը հոկտեմբերի 8-ից 11-ը կայցելի Հայաստան՝ ներկայացնելու ֆրանսիական կառավարությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանին:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից հայտնում են, թե իր այցի ընթացքում Պետքարտուղարը երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ իշխանությունների հետ, կայցելի Հայոց Ցեղասպանության հուշահամալիր, ինչպես նաեւ Հայաստանում Ֆրանսիական համալսարան: Նա կհանդիպի նաեւ Հայաստանում ֆրանսիական համայնքին՝  մասնավորապես գործարարների:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը ուրախ է տեղեկացնել, որ Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի կապակցությամբ դեսպանության օժանդակությամբ կկազմակերպվեն երկու մշակութային միջոցառումներ : Երկու ֆրանկոֆոն խմբեր՝ ԲԻԿ (BIC) ռեփ-ֆոլկ խումբը Հաիթիից եւ Պոկեմոն Կրյու (Pockemon Crew ) հիպ-հոպ խումբը Ֆրանսիայից հանդես կգան բացօթյա անվճար համերգով ուրբաթ՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 18-ին Կասկադ համալիրում եւ կիրակի՝ հոկտեմբերի 11-ին ժամը 19-ին Տիկնիկային թատրոնում: Դեսպանությունն ակնկալում է մեծաքանակ հանդիսատեսի մասնակցություն այս բացառիկ մշակութային միջոցառումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ