News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնայնություններից է կառույցի խաղաղապահ կարողությունների զարգացումը։ Այդ մասին ասել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղապահական գործողությունների հարցերով օգնական Էդմոն Մյուլեի հետ հանդիպմանը:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարեւորեց ՄԱԿ-ի առաջնորդող դերակատարությունը աշխարհում խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում՝ ընդգծելով, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս խաղաղապահության իր ներգրավվածությանն ու հետեւողականորեն ամրապնդում է համապատասխան կարողությունները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էդմոն Մյուլեն արձանագրեց, որ աշխարհում հակամարտությունների թվի աճին զուգընթաց ավելացել է խաղաղապահ առաքելությունների անհրաժեշտությունը:

Հանդիպմանն անդրադարձ արվեց խաղաղապահ առաքելություններում Հայաստանի մասնակցությանը։ Այդ համատեքստում ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան բարձր գնահատեց Հայաստանի ներդրումը տարբեր երկրներում խաղաղության աջակցության ուժերին։ Նախարար Նալբանդյանը նշեց, որ նախկինում եւ ներկայում խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցության աշխարհագրությունը՝ Կոսովո, Իրաք, Աֆղանստան, Լիբանան, Մալի, վկայում է այն կարեւորության մասին, որ տալիս է Հայաստանը աշխարհում խաղաղության պահպանմանը։ Նա շեշտեց, որ Հայաստանը շնորհակալ է Միացյալ Նահանգներին, Հունաստանին, Իտալիային եւ Գերմանիային Հայաստանի խաղաղապահ կարողությունների զարգացմանը ցուցաբերված աջակցության համար:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնայնություններից է կառույցի խաղաղապահ կարողությունների զարգացումը: Այդ առումով նախարարը կարեւորեց ՀԱՊԿ-ի փոխգործակցությունը Միավորված Ազգերի Կազմակերպության խաղաղապահության տնօրինության հետ՝ 2012թ. ստորագրված Հուշագրի շրջանակներում:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Նյու Յորքում ս.թ. սեպտեմբերի 28-ին կայացած Խաղաղապահության հարցերով առաջնորդների գագաթաժողովի արդյունքների վերաբերյալ։ Այդ համատեքստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը կարեւորեց Հայաստանի Նախագահի մասնակցությունը վերոհիշյալ գագաթաժողովին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Ամենաշատ