News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը սահմանադրական փոփոխությունների դեմ «Ոչ»-ի ճակատի բողոքի ակցիայի ժամանակ հոկտեմբերի 5–ին Ազգային ժողովի դիմացից իրեն բերման ենթարկելը պատահականություն չի համարում։ NEWS.am-ի հետ զրույցում Արամ Մանուկյանը ծիծաղելի անվանեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի մեկնաբանությունը, թե իբր ոստիկանները պատգամավորին չճանաչելով են ոստիկանական մեքենա նստեցրել։

«Ինձ ոստիկանները ոչ թե փորձել են բերման ենթարկել, այլ 6 հոգով հենց  բերման են ենթարկել, սա վերաբերմունք է, սա պատահականություն չէ։  Հետո տեսան, թե ինչ հիմարություն են անում, սկսեցին հակառակն անել։ Ոստիկաններն ինձ շատ էլ լավ ճանաչում են, Երևանում շուն ու կատու չկա, որ ինձ չճանաչի, ո՞նց կարող է ոստիկանն ինձ չճանաչի, երբ ամեն օր ինձ հետ շփվում է։ Նրանք զգացին, թե ինչ են անում, հասկացան, որ կարող է ծանր անդրադառնալ իրենց վրա, թեպետ արդեն  ծանր է անդրադարձել»,-ասաց Արամ Մանուկյանը։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր  NEWS.am-ը՝ հոկտեմբերի 5-ին, բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների եւ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա անցկացնող ակտիվիստների միջեւ: Ոստիկանները թույլ չէին տվել Ազգային ժողովի ճաղավանդակ- պարսպին ամրացնել «Ոչ» գրությամբ մեծ պաստառը: Սկսվել էր քաշքշուք, ոստիկանները բերման էին ենթարկել 17 մարդու, փորձել էին բերման ենթարկել նաև ՀԱԿ ԱԺ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին:

Ավելի ուշ բերման ենթարկված բոլոր ակտիվիստներն ազատ էին արձակվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ