News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վարկանիշը խիստ նվազել է: Այս մասին են վկայում LRC հետազոտական ընկերության անցկացրած հարցումները:

Թուրքական BirGun կայքի փոխանցմամբ՝  LRC հետազոտական ընկերությունը սեպտեմբերի 17-ից 24-ը սոցհարցում է իրականացրել Թուրքիայի 17 նահանգում եւ «Եթե այս կիրակի լիներ ընտրությունը, որ կուսակցությանը կտայիք ձեր ձայնը» հարցին պատասխանել են հետեւյալ կերպ. «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը՝ 36,5, «Ժողովրդա-հանրապետական»՝ 24,35, «Ազգայնական շարժում»՝ 16,8 եւ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն՝ 11,5 տոկոս։

Gezici հետազոտական ընկերության անցակցրած սոցհարցումը եւս տխուր ճակատագիր է կանխատեսել «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համար՝ 39,8 տոկոս։

Սոցկայքերում օգտատերերը շեշտում են, որ այս արդյունքները շոկի մեջ են գցել նախագահ Էրդողանին, ով հույս ունի նոյեմբերի 1-ի ընտրություններում ավելի շատ ձայն հավաքել։

Նշենք, որ հունիսի 7-ի ընտրություններում «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հավաքել էր 41 տոկոս եւ չկարողացավ միանձնյա կազմել կառավարություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ