News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գիտնականները որոշել են այն տարիքը, երբ մարդն առավելագույնս է իրեն երջանիկ զգում: Պարզվում է՝ երջանկության գագաթնակետին մարդիկ հասնում են 20 եւ 80 տարեկանում:

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի համալսարանի մասնագետները վիճակագրական հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում երջանկության մասին հարցում են կատարել տարբեր տարիքի մարդկանց շրջանում:

Արդյունքները ցույց են տվել, որ ամենից երջանիկը եղել են 15-22 տարեկան պատանիներն ու երիտասարդները: Այդ տարիքում կյանքն անհոգ է եւ լի նոր զգացողություններով եւ էմոցիաներով:

Ըստ Informing-ի, այդ շրջանին հետեւում է մի ժամանակահատված, երբ սկսվում են ընտանեկան եւ նյութական խնդիրները: Գիտնականների խոսքով, երջանկությունն ամենաքիչը զգում են 40 տարեկանում:

Իսկ հետո կրկին առաջ է գալիս վերելքի շրջանը: 65 տարեկանից հետո երջանկության մակարդակն աճում է՝ գագաթնակետին հասնելով 80 տարեկանում: Հենց այդ տարիքում մարդկանց այլեւս ոչինչ չի անհանգստացնում կամ մտահոգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ