News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտությունում սպառնալիքների մասով մեծագույն վտանգը Ռուսաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբում նրա արեւմտյան գործընկերների միջեւ հարաբերությունների լիարժեք խզումն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հակամարտությունների հետազոտության եւ վերլուծության բրիտանական անկախ կենտրոնի տնօրեն Քրիստոֆեր Լենգթոնը: Նա նաեւ պարզաբանեց ադրբեջանական իշխանությունների արկածախնդրային գործողությունների հնարավոր պատճառներն ու կանխատեսումներ արեց ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունների վերսկսման հնարավորության վերաբերյալ:

Հայաստանի Զինված ուժերը հոկտեմբերի 1-ին կանխեցին Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Նախիջեւանի ուղղությամբ պետական սահմանը խախտելու փորձը: Սեպտեմբերի 24-ին ադրբեջանական զինուժն ինտենսիվ կրակ բացեց Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: 3 խաղաղ բնակիչ զոհվեց: Սեպտեմբերի 24-ին էլ Ադրբեջանի զինուժի գործողությունների արդյունքում ԼՂՀ Պաշտպանության բանակի 4 զինծառայող զոհվեց: Ինչո՞վ եք պայմանավորում ադրբեջանական կողմի այս ապակառուցողական քայլերը:

Աշխարհում բազմաթիվ հակամարտող կողմեր ձգտում են փորձության ենթարկել հակառակորդին եւ օգտվել միջազգային թատերաբեմում անկայունությունից: Պատճառները տարբեր կարող են լինել: Դրանցից մեկն էլ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ բարդ հարաբերություններն են:

Ձեր կարծիքով, ի՞նչն է խանգարում միջազգային հանրությանը՝ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության այդպիսի անհեռանկարային քաղաքականությունը կանխելու համար, որը կարող է հանգեցնել ղարաբաղյան հակամարտության գոտում լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման:

Այս դեպքում էական է միջազգային շրջանակում կառուցողական երկխոսության վերականգնումը: Բայց այդ նպատակը կա նաեւ հակամարտող կողմերի հայտարարված մտադրություններում՝ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով եւ փոխզիջման ոգով:

Պատերազմի վերսկսման հավանականություն տեսնո՞ւմ եք:

Միշտ էլ մարտական գործողությունների վերսկսման հավանականություն կա. կարճատեւ պատերազմի, ինչպես եղել է տարիներ շարունակ: Այդ տեսանկյունից, սպառնալիքների մասով մեծագույն վտանգը Ռուսաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբում նրա արեւմտյան գործընկերների միջեւ հարաբերությունների լիարժեք խզումն է:

Զրուցեց Տաթեւիկ Ղազարյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ