News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի խաղողագործներին, որոնք այսօր՝ հոկտեմբերի 5-ին փակել էին Երեւան-Մեղրի մայրուղին, հաջողվել է մթերել խաղողի բերքը, որը մի քանի օր է՝ Արարատի գինու գործարանի մոտ՝ բեռնատարների մեջ էր:

Խաղողագործներից Էդիկ Խաչատրյանը NEWS.am-ին ասաց, որ մարզպետի հետ հանդիպելուց եւ մայրուղին բացելուց հետո մարզ է գնացել նաեւ գյուղնախարար Սերգո Կարապետյանը, հանդիպել Արարատի գինու գործարանի տնօրինության հետ, որն առավոտյան հրաժարվել էր մթերել մի քանի օր իրենց հերթին սպասող գյուղացիների խաղողի բերքը:

Գործարանի տնօրինությունը համաձայնել է մթերել միայն հերթի մեջ սպասող՝ մոտ 50 խաղողագործների բերքը:

«Մարդիկ կան՝ արդեն հինգ օր է՝ կանգնած են գործարանի մոտ, բերքը փչացել է, թթվել է: Հիմա էլ դրա համար ամեն երրորդինը չեն ընդունում: Պիտի տանի, թափի բերքը, ուրիշ բան չի մնացել»,- ասաց Էդիկ Խաչատրյանը:

Խաղողագործներին հաջողվել է զրուցել նաեւ գյուղնախարարի հետ, որը նրանց հորդորել է առաջիկա մի քանի օրերին խաղողի բերք չհավաքել:

«Գյուղնախարարն ասեց՝ մի քաղեք, մինչեւ տենանք՝ ինչ ա լինում: Բայց էլ ի՞նչ լինի, արդեն ցրտահարություն ա սպասվում: Գյուղնախարարին չենք հավատում»,- ասաց խաղողագործը՝ նշելով, որ առանց այն էլ՝ իր եւ շատերի բերքի մի մասը փչացել է այս գիշեր տեղացած կարկուտից:

Էդիկ Խաչատրյանը նշեց, որ այս պահին իրենց տարածաշրջանում միայն Շահումյան գյուղի գինու գործարանում են մթերում խաղողը, այն էլ՝ 80, անգամ 50 դրամով: Նրա խոսքով՝ գյուղացիներից շատերն էլ դեռ 13-15 տոննա խաղող ունեն, որ մթերման խնդրի պատճառով չեն հավաքել:

Նշենք, որ Արարատի մարզում վերջին շրջանում գյուղացիները պարբերաբար խաղողով լցված բեռնատարներով փակում են մայրուղին՝ պահանջելով մթերել իրենց խաղողի բերքը: Մեկ անգամ նրանց է հանդիպել նաեւ վարչապետը, որը խոստացել է լուծում տալ խնդրին: Գյուղացիները հանդիպման օրը կարողացել են մթերել բերքը, սակայն հաշված օրեր անց նորից նույն խնդրի առջեւ են կանգնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ