News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում երկու ֆերմերներ խաղողի բերքը թափել են հենց ճանապարհի վրա: Ֆերմերներից Անդրանիկ Մովսիսյանը NEWS.am-ի թղթակցին պատմեց, որ գյուղացիները հոկտեմբերի 1-5-ը խաղողով լի մեքենաներով կանգնել են գործարանի դարպասների մոտ:

«Չորս օր արեւի տակ խաղողը պահելուց հետո ի՞նչ կլինի: Հյութը տակից դուրս հոսեց: Նրանք այդ ջուրը վերցրեցին որպես փորձանմուշ եւ ասացին՝ թթվել է: Ասում եմ՝ գոնե վերեւից վերցրեք: Ասացին՝ չենք վերցնի, հետ գնա... Ի՞նչ անեմ: Հետ գնացի, 200 մետր անցա եւ 7 տոննան թափեցի ճանապարհին»,- պատմեց խաղողագործը:

«Մի քանի օր առաջ Արարատի մարզպետը գործարան եկավ: Ձեւի համար նրա մոտ մի քանի մեքենա ընդունեցին 110-120 դրամով, իսկ հետո՝ նորից. ոմանցից կիլոգրամը 50 դրամով, ոմանցից՝ 70-ով: Իսկ եթե համաձայն չես կամ վիճում ես, կարող ես գնալ: Կամ էլ օրերով կսպասեցնեն, ինչպես մեզ, մինչեւ բերքը փչանա»,- ասաց Մովսիսյանը:

«Որդիս պայմանագրային զինծառայող է, Ղարաբաղում սահմանն է պաշտպանում: Կզանգի, կհարցնի՝ ինչպե՞ս են գործերը: Չգիտեմ՝ ինչ պատասխանեմ նրան»,- հավելեց նա:

Նշենք, որ Քաղցրաշենի գինու գործարանը պատկանում է գործարար եւ պատգամավոր Կարո Կարապետյանին (ով հայտնի է Յուվեցի Կարո անունով), որը նախկինում ԲՀԿ-ից, իսկ հիմա «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ է եւ անկուսակցական:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ