News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին ընտրություններից հետո մի շարք ժառանգականներ, որոնք չէին մտել պառլամենտ, անցան կրթության ոլորտ, այդ թվում՝ Անահիտ Բախշյանը Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, Լարիսա Ալավերդյանը՝ Սլավոնական համալսարանի իրավագիտության և պատմության ինստիտուտի ղեկավար։ Սլավոնականի մեր աղբյուրներն ասում են, որ նա իրեն պահում է «ամենաքյարթ» ՀՀԿ-ականի նման՝ չի հանդուրժում այլընտրանքային մոտեցումներ թե վարչական, թե մասնագիտական առումով, մանավանդ երիտասարդ դասախոսների շրջանում։

Օրերս ֆակուլտետի երրորդ աշխատակիցն է իր դիմումի համաձայն թողել դասախոսական աշխատանքը։ Ի դեպ, տկն. Ալավերդյանը, ըստ նույն աղբյուրների, բուհի ղեկավարության հետ էլ հակասություններ ունի, սակայն ռեկտորատը ձայն չի հանում, մտածում են՝ քայլ անելու դեպքում կմեղադրվեն անհանդուրժողականության մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ