Իտալիայի, Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի նավերը Լիբիայի ափերի մոտ 1,8 հազար միգրանտի են փրկել, հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Իտալաիյի առափնյա ծառայությունը:
Վեց փրկարար գործողության արդյունքում ափ է դուրս բերվել 1830 մարդ, որոնք եղել են 4 մոտորանավակներով եւ երկու ռետինե նավակներով:
Նշվում է, որ հոկտեմբերի 7-ից տարածաշրջանում գործող ԵՄ նավերը նոր լիազորություն կունենան՝ մաքսանենգների դեմ պայքարի շրջանակում: Նրանք իրավունք կստանան գրավել նավեր, որոնք օգտագործվում են փախստականների տեղափոխման համար, հաղորդում է Gazeta-ն: