News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունը օրենք է ստորագրել, որով թույլատրվում է էֆթանազիա նշանակել, հաղորդում է Los Angeles Times-ը:

«Ես չգիտեմ՝ ինչ կանեի, եթե մահանալիս լինեի երկարատեւ ու տանջալից ցավերի մեջ: Սակայն ես վստահ եմ, որ նման դեպքում՝ հարմար կլիներ օգտագործել այն հնարավորությունը, որը տալիս է այս օրենքը: Ես այդ իրավունքից չեմ զրկի մյուսներին»,-հայտարարել է նահանգապետը, հաղորդում է Gazeta-ն:

Օրենքը թույլ է տալիս բժիշկներին անհույս հիվանդների համար (որոնք պետք է մահանան մինեւ 6 ամսվա ընթացքում) դեղամիջոցների մահացու չափաբաժին նշանակել:

Նահանգապետի այս որոշմանը նախորդել են բազմաթիվ քննարկումներ նահանգի հասարակության շրջանում տարբեր մակարդակներով: Սեպտեմբերի 12-ին օրենսդիր իշխանությունը հավանություն էր տվել օրենքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ