News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երեւանի Դավիթ Անհաղթ փողոցի 14/24 հողակտորում սեպտեմբերի 7-ին շինարարական ինքնաշեն բեռնատար վերելակի պոկվել- ընկնելու դեպքով հարուցվել է քրեական գործ:

NEWS.am-ի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ սեպտեմբերի 7-ին ինքնաքարշի ընկնելու հետեւանքով երկու անձի առողջությանը ծանր վնաս պատճառվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները, քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքների պարզաբանման նպատակով նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել:

Նախաքննությունը շարունակվում է:  

Հիշեցնենք, որ 46-ամյա Սարգիսն ու 60-ամյա Պարույրը վերելակը փորձարկելիս են եղել, երբ գետնից մոտ 20 մետր բարձրության վրա այն պոկվել, ընկել էր:  Նրանցից մեկը հասցրել էր դուրս թռչել վերելակից, մյուսը՝ ոչ: Երկու տուժածներն էլ գտնվում են հիվանդանոցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել
Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից…
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը
Օրերս մաքսային կետ-բաժին է  ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։ Մաքսային…
ՔԿ-ն Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն կիրառելու հաղորդման հիման վրա վարույթ նախաձեռնելու հիմքերն է ուսումնասիրում
Քրեական վարույթով մեղադրյալ Ս․ Վարդանյանի նկատմամբ բռնություններ կիրառվելու վերաբերյալ հաղորդում ստացվել է․․․
Ամենաշատ