Նավթի համաշխարհային գները մի փոքր աճել են՝ ԱՄՆ-ում նավթի առեւտրային պաշարների վերաբերյալ վիճակագրական տվյալների սպասումների ֆոնին:
Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,1 տոկոսով՝ հասնելով 49,41 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,13 տոկոսով՝ հասնելով 46,32 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը ամեն հիգշաբթի հրապարակում է ԱՄՆ-ում նավթի առեւտրային պաշարների (առանց ռազմավարական պահուստների) շաբաթական վիճակագրությունը:
Վերլուծաբանների կանխատեսմամբ, այդ ցուցանիշն աճել է 1,75 մլն բարելով՝ հասնելով 459,65 մլն բարելի: