News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանում ու Թայվանում Apple ընկերության սարքավորումների վրա նոր վիրուս է հայտնվել, որը ստացել է YiSpecter անվանումը, հայտնում է Cnet-ը:

Նոր վիրուսը, որը վարակում է iOS բազայով աշխատող սարքերը, ցույց է տալիս գովազդային հայտարարություններ, ունակ է ներբեռնել ու գործի դնել կամայական հավելվածներ՝ դրանցով փոխարինելով գոյություն ունեցողները, գովազդային հաղորդագրություններ ցուցադրելու համար այլ հավելվածներ օգտագործել: Վիրուսը նաեւ փոխում է որոնման համակարգը, փակում նոր էջերը ու բրաուզերում սարքի մասին տեղեկություններ ներբեռնում, հայտնում է Gazeta-ն:

Paolo Alto Networks –ի կիբերանվտանգության ոլորտի մասնագետների խոսքով, YiSpecter -ը շատ հնարավորություններ ունի ու քողարկվում է ՝ ներկայանալով որպես QVOD հավելված:

«Մենք մեր հաճախորդներին խորհուրդ ենք տալիս հետեւել իրադարձությունների ընթացքին ու կոնտենտը ներբեռնել միայն App Store պաշտոնական խանութից»,- հայտարարել է ընկերության աղբյուրը:

Այս պահին վարակված սարքերի քանակն անհայտ է, սակայն վիրուսը գոյություն ունի անցած տարվա նոյեմբերից ու տարածված է գերազանցաբար Ասիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ