News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը Սահմանադրական փոփոխություններին դեմ լինելն արտահայտել է՝ հոկտեմբերի 5-ին կայացած քվեարկությանը չմասնակցելով: 

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ստեփան Մարգարյանը մասնավորապես ասաց. «Իմ դեմ լինելն այսպես արտահայտեցի, եւ կարծում եմ՝ ճիշտ եմ վարվել: Կան տարբեր տեսակետներ, իսկ ինձ համար սա էր ճիշտը»:

Թե ինչու քվեարկությանը չեն մասնակցել Վարդան Օսկանյանը, Վահե Հովհաննիսյանը եւ Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը խորհուրդ տվեց նրանց հարցնել. «Այնպես չի, որ իրար հետ չենք խոսել, ծիծաղելի կլինի, որ ասեմ՝ չենք տեսնվել: Սակայն հարցրեք յուրաքանչյուրին, թե ինչու չեն մասնակցել»:

Նշենք, որ ԲՀԿ խմբակցությունը նախապես հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու նոր Սահմանադրության նախագծին: Հոկտեմբերի 5-ին կայացած քվեարկության ժամանակ դեմ քվեարկեց միայն Տիգրան Ուրիխանյանը, իսկ այսպես կոչված քոչարյանական թեւը ներկա չէր:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հոկտեմբերի 5-ին ընդունել է «ՀՀ նախագահի համար ընդունելի առաջարկների հիման ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին ԱԺ որոշման նախագիծը»: Որոշմանը կողմ է քվեարկել 104, դեմ՝ 10, ձեռնպահ` 3 պատգամավոր: Նախագծին դեմ են քվեարկել ՀԱԿ խմբակցությունը՝ բացառությամբ Լյուդմիլա Սարգսյանի, «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը, ՕԵԿ-ից՝ Հեղինե Բիշարյանն ու Իշխան Խաչատրյանը եւ ԲՀԿ խմբակցությունից՝ Տիգրան Ուրիխանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ