News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տաջիկստանի Մուզբեկ սարի գագաթին տեղադրվել են Տաջիկստանի ու Ռուսաստանի նախագահների դիմանկարները՝ նրանց ծննդյան օրերի պատվին, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Մուզբեկ սարի բարձրությունը ծովի մակարդակից 1624 մետր է:

Վլադիմիր Պուտինն ու Էմոմալի Ռահմոնը ծնվել են 1952 թ. երկու օր տարբերությամբ: Ռահմոնը նշում է իր ծննդյան օրը հոկտեմբերի 5-ին, իսկ Պուտինը՝ հոկտեմբերի 7-ին:

Ակցիայի կազմակերպչի՝ հանրապետության Մարտական արվեստների ֆեդերացիայի նախագահ Գենադի Նաբիեւի խոսքով, միջոցառման հիմնական նպատակն է «նշել ռուս ու տաջիկ ժողովուրդների բարեկամությունն ու համերաշխությունը»:

Հարեւան Ղրղզստանում 4446 մետր բարձրություն ունեցող մինչ այդ անանուն գագաթներից մեկը 2011 թ. կոչվել էր Վլադիմիր Պուտինի անունով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ