News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեխաները մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիին դրել էին փուչիկից  ֆիգուրներ մոդելավորող ծաղրածուի տեղ։ Ինչպես հաղորդում է The Mirror-ը, դա տեղի է ունեցել  Լոնդոնում WellChild բարեգործական կազմակերպության մրցանակակիրների հետ վերջինիս հանդիպման ընթացքում։ 

Արքայազնը 2007 թվականից ի վեր հովանավորում է WellChild-ը։ Այդ ՀԿ-ը օգնում է ծանր հիվանդ երեխաներին ու նրանց ընտանիքներին։   Իր մրցանակներից մեկը նա տվել է Նելլի-Մեյ Էվանսին Կամբրիայից։ Աղջկան ճանաչել են որպես յոթից տասը տարեկանների տարիքային խմբում ամենաներշնչող մարդ,- փոխանցում է Gazeta-ն։

Հենց Էվանսն է Հարրիին ծաղրածուի տեղ դրել մրցանակների հանձնման արարողությունից առաջ. «Դուք ծաղրածո՞ւ եք։ Կարո՞ղ եք ինձ համար փուչիկից գազանիկ պատրաստել, խնդրում եմ» – հայտարարել է նա արքայազնին։ Ինչպես նշում է թերթը, դա Հարրիի մոտ   «ծիծաղի նոպաներ» է առաջ բերել։ «Ես կփորձեմ, բայց ոչինչ չեմ կարող խոստանալ», – պատասխանել է Էվանսը։

Արարողության ընթացքում ելույթ ունենալով՝ արքայազնն ընդգծել է, որ միջոցառման առիթով հավաքվել են Միացյալ Թագավորության ամենաքաջ երեխաները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ