Nissan ընկերությունը ներկայացրել է Gran Turismo 6 խաղի վիրտուալ սուպերքարի թարմացված տարբերակը՝ Concept 2020 Vision Gran Turismo-ն։ Նախատիպը, որը հաջորդ սերնդի GT-R սուպերքարի «առաջին ծիծեռնակն» է, պաշտոնապես կներկայացվի Տոկիոյի ավտոսրահում, գրում է Motor-ը։
Վերակազմավորումից հետո փոխվել է Concept 2020 Vision Gran Turismo-ի ռադիատորի վանդակը եւ գլխամասի օպտիկան։ Բացի այդ մեքենան այժմ ունի կարմիր գույն. նախկինում այն մոխրագույն էր։