News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Աշխարհահռչակ Noma ռեստորանը, որը գտնվում է Կոպենհագենում,  այս տարեվերջին փակվելու է: Այս ցնցող նորությունը հայտնել է ռեստորանի շեֆ խոհարար Ռենե Ռեդզեպին: Դանիացի շեֆ խոհարարի խոսքով, ինքը մտադիր է մեկ այլ վայրում ռեստորան բացել, որը կարելի է կոչել Noma 2, միայն մեկ տարբերությամբ, որ ռեստորանը կունենա իր սեփական ագարակը, հայտնում է Kedem- ը:

Noma-ն վերջին հինգ տարիների ամենահանրահայտ ռեստորաններից մեկն է ու  աշխարհի 50 լավագույն ռեստորաններից մեկն է համարվում , բայց Ռենե Ռեդզեպին համարում է, որ Noma -ն դետ նորածնային փուլում է ու հիմա եկել է նրա «սրընթաց էվոլյուցիայի» ժամանակը: Նոր մտահղացման հիմքում այն է, որ պետք է կառուցել ագարակ, որը  «կկերակրել» ռեստորանը ու մատակարարումների շղթաների վրա մեծ վերահսկողություն կապահովի: Փոփոխություններ կլինեն նաեւ ճաշացանկում: Մասավորապես կերակրատեսակների սեզոնային ցանկ կազմելիս՝ խոհարարները կհեռանան կոշտ սահմանափակումներից: Օրինակ աշնանը ճաշացանկում հիմնականում  թռչնամիս կլինի, գարնանն ու ամռանը ՝ թարմ կանաչ մթերք, իսկ ձմռանը ՝ ծովամթերք: Ռենե Ռեդզեպին նաեւ հայտնել է, որ գարնանային ու ամառային ամիսներին Noma-ն բուսակեր ռեստորան կդառնա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ