News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայող Ռոբերտ Գրիգորյանը անհայտ անձից, չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել, իր ավտոտնակում պահել է, իսկ 2015 թվականի մարտի 1-ին կրել է ռազմամթերք հանդիսացող 8 հատ գործարանային արտադրության 5,6 մմ տրամաչափի փամփուշտներ՝ դրանք լիցքավորելով իր կողմից ապօրինի ձեռք բերված եւ պահվող ինքնաշեն ատրճանակի թմբուկում:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացի այդ, Ռոբերտ Գրիգորյանը, սիրիահայ Հարություն Քեշիշյանի հետ ունեցած ֆինանսական խնդիրները պարզելու նպատակով 2015 թվականի մարտի 1-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, այցելել է հանրակացարան, որտեղ իր եւ Հ. Քեշիշյանի կնոջ՝ ազգությամբ արաբ Ռիմ Բադուրի միջեւ ծագած վիճաբանության ընթացքում վերջինիս բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու դիտավորությամբ բռնություն գործադրելով՝  ձեռքերով մուտքի դռանը հարվածելու միջոցով բացելով նրա բնակարան հանդիսացող նշված հանրակացարանի սենյակի մուտքի դուռը, Ռիմ Բադուրի կամքին հակառակ ապօրինի մուտք է գործել բնակարան:

Այնուհետեւ Ռոբերտ Գրիգորյանը, շարունակելով վիճաբանել Ռիմ Բադուրի հետ, բնակարանի նախասրահում բռնելով վերջինիս օձիքից, նրան հենել է խոհանոցի դռան շրջանակին, ապա իր ձեռքում առկա ինքնաշեն ատրճանակը գործադրելու իրական վտանգի պայմաններում, այն պահել է Ռիմ Բադուրի ճակատին, որի ընթացքում սպանության սպառնալիքներ է տվել վերջինիս:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայող Ռոբերտ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, 147-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 137-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
ԵԿՄ-ից հրաժարվում են արձագանքել վերջին օրերի միջադեպերին, որոնց ժամանակ ԵԿՄ-ականները «Ուազ» մակնիշի մեքենան քշել են ճանապարհը փակածների...
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Մարդիկ երեկ փակել էին ճանապարհը դեպի Վրաստան: Ոստիկանները հրմշտելով ցրեցին նրանց, հեռացրին մեքենաները ճանապարհից...
Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասին
Դա իրավաչափ երևույթ չէ, կոչ ենք արել ընդհանրապես զերծ մնալ նման գործողություններից։ Տարբեր հարցերի վերաբերյալ ունեցել ենք առերևույթ...
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառքի գործով
Անմիջականորեն պաշտպանության նախարարությունում նա շարունակել է զբաղվել բնակարանային հարցերով․․․
Ամենաշատ