News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայում կոտորված հայերի հիշատակին առաջին հուշարձանը տեղադրած եւ հայերի համար մի շարք օգտակար գործեր արած Դիարբեքիրի Սուրի շրջանի նախկին քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը հիվանդանության պատճառով ազատ է արձակվել։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Աբդուլլահ Դեմիրբաշի փաստաբանները դատաբժշկական փորձաքննությունների արդյունքները ներկայացրել են դատարանին՝ պահանջելով ազատ արձակել իրենց պաշտպանյալին՝ բուժումը դրսում կազմակերպելու համար։  Դատարանը ուսումնասիրել է դիմումը եւ վճռել փոխել խափանման միջոցը՝ բուժումը բանտից դուրս կազմակերպելու համար։

Աբդուլլահ Դեմիրբաշը ձերբակալվել էր 2015-ի օգոստոսի 8-ին՝  «անօրինական կառույցի անդամ» լինելու մեղադրանքով։

Աբդուլլահ Դեմիրբաշին ազատ արձակելու պահանջով նրա աղջիկը ինտերնետով ստորագրահավաք էր կազմակերպել՝ խնդրելով սրտացավ մարդկանց մասնակցել։

Նշենք, որ Սուրի նախկին քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը հայերենով ցուցանակ է տեղադրել Դիարբեքիրի մուտքի մոտ՝  «Բարով եկաք» գրությամբ, հրատարակել Հովհաննես Թումանյանի հեքիաթները հայերենով, Դիարբեքիրում կազմակերպել հայերենի ուսուցման դասընթացներ, Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված առաջին հուշարձանը տեղադրել ու աջակցել Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգմանն ու հետագայում նաեւ պահպանմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Թուրքիան սառեցրել է 82 կազմակերպությունների և մարդկանց ակտիվները՝ PKK-ի հետ ենթադրյալ կապերի համար
Մյուս կազմակերպությունները տեղակայված էին Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում...
Ամենաշատ