News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 6-ին, հերթական միջադեպն է գրանցվել: ՀՀԿ խմբակցության  պատգամավոր Հայկ Բաբուխանյանի ելույթի ժամանակ ամբիոն է բարձրացել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը եւ վիճաբանել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ:

Նրա ձեռքին Սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկության արդյունքներն էին եւ նա ինչ-որ բան էր պահանջում, որը լսելի չէր:

Հայկ Բաբուխանյանը ընդհատել է ելույթը եւ դիտողություն արել Փոստանջյանին:

Այդ ընթացքում Զարուհի Փոստանջյանը բղավում էր՝ ասելով. «Ձեզ կարելի է խափանել, մեզ չի՞ կարելի խափանել ձեր գործունեությունը»:

«Չգիտեմ՝ անվտանգություն կանչեմ, թե շտապօգնություն»,- արձագանքել է Գալուստ Սահակյանը:

Զարուհի Փոստանջյանը վրդովված դուրս է եկել դահլիճից:

Տպել
Ամենաշատ