News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանը ծեծի մասին հորինել էր՝ իր իմիջը բարձրացնելու համար։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը («Թոխմախի Մհեր»):

Հարցին,թ ե ինչպես է վերաբերում Մարտիրոսյանի՝ Ադրբեջան փախչելուն, ՀՀԿ-ական պատգամավորն այսպես արձագանքեց․ «Հեչ կարիք չկա ըտենց սթից հարցեր տաք։ Ինչ ա տալիս էդ հարցերը ձեզ։ Արժի՞ դրա մասին խոսել, դնել վեկալել, դուք էլ եք իրա իմիջը բարձրացնում։ Ես ըտենց մարդ չեմ ճանաչում, հազար անգամ խոսել եմ դրա մասին»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ գողության մեջ մեղադրվող, կնոջ եւ երեխայի հետ Հայաստանից հեռացած եւ Բաքվից քաղաքական ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել։ 

Մինչեւ Ադրբեջան փախնելը՝ Վահան Մարտիրոսյանը հայտարարել էր, թե իրեն ծեծի է ենթարկել ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը։ 

Տպել
Ամենաշատ