News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի գործող վարչապետ ու իշխանական Կոնսերվատիվ կուսակցության առաջնորդ Դեւիդ Քեմերոնը պատրաստ է 2020 թ. հետո զիջել կուսակցության նախագահի պաշտոնը: Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Այսպիսով Քեմերոնը մտադիր է կատարել՝ երրորդ ժամկետով թեկնածություն չառաջադրելու իր խոստումը, որը տվել էր մայիսին՝ համընդհանուր ընտրությունների նախաշեմին:

«Ես չեմ տրվի այդ գայթակղությանը, ոչ»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին: Ընդ որում նա տոտալիզատոր խաղացողներին խորհուրդ է տվել «դրույքներ չդնել իր վրա», որպես կառավարության հաջորդ ղեկավարի, քանի որ իր անունը նույնիսկ թեկնածուների ցուցակում չի լինի, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Միեւնույն ժամանակ վարչապետը միանշանակ հասկացրել է, որ չի ծրագրում ժամկետից շուտ հրաժարական տալ, ինչպես այդ մասին ավելի վաղ հայտնել էին որոշ լրատվամիջոցներ: «Ես մեծագույն ոգեւորությամբ եմ վերաբերվում իմ ներկա աշխատանքին ու մտադիր չեն հրաժարվել դրանից,- հայտարարել է նա,- Ընդ որում ես հստակ հասկանում եմ, որ դեռ ճանապարհի կեսին եմ: Մենք բոլորս էլ դեռ շատ անելիք ունենք»:

Քեմերոնի հնարավոր հրաժարականի մասին լուրերը սկսել են քննարկվել Կոնսերվատիվ կուսակցության հետ սերտ կապեր ունեցող The Spectator ամսագրում վերջերս հրատարակված հոդվածից հետո: Ամագրի տվյալներով՝ վարչապետն «իր մերձավոր համախոհներին տեղեկացրել է» որ մտադիր է հեռանալ պաշտոնից 2019 թ գարնանը, իր մանդատի պաշտոնական ավարտից մեկ տարի առաջ:

Ըստ տեղական լրատվամիջոցների՝ կառավարության ղեկավարի պաշտոնում Քեմերոնի հնարավոր փոխարինողներից են Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, ՆԳՆ ղեկավար Թերեզա մեյը ու Ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ