News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ջորջիայի համալսարանին կից գիտահետազոտական կենտրոնը «սառեցված կենդանաբանական այգի» է ստեղծում, որտեղ կպահվեն ոչնչացման եզրին գտնվող կենդանիների գենետիկ նմուշները։ Ոչ ինվազիվ ընթացակարգի միջոցով կենդանուց բջիջներ են վերցվում, որոնք հետո «վերածրագրավորվում են» ցողունային բջիջների, իսկ հետո այդ նմուշների հիման վրա հնարավոր կլինի ստեղծել սպերմատոզոիդներ եւ ձվաբջիջներ։ Տեխնոլոգիան բարեհաջող փորձարկվել է խոզերի վրա։ Նախագծի նպատակը հազվագյուտ կենդանատեսակներին փրկելն է։ Մասնագետներն առաջին հերթին անհանգստացած են կատվազգիների ներկայացուցիչների կյանքի պահպանմամբ, հայտնում է Nat-geo-ն։

Ատլանտայի կենդանաբանական այգին արդեն հնարավորություն է տվել գենետիկ նմուշներ վերցնել 2010թ. քնեցրած Ջալալ մականունով սումատրական վագրից եւ 2013թ. մահացած Մոբի անունով մոխրագույն ընձառյուծից։ Նրանց քանակը պակասում է, իսկ նոր տեխնոլոգիան թույլ կտա պահպանել հավասարակշռությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ