News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության նոր սեփականատիրոջն անհրաժեշտ է էլեկտրաէներգիայի տարբեր էժան աղբյուրներ առաջարկել։  Այդ մասին հոկտեմբերի 6-ին մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին ասել է Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել էլեկտրաէներգիայի սակագների իջեցման ուղղությամբ։ 

Անդրադառնալով հարցին, թե էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն ինչպես կազդի երկրում գների վրա, նա նշել է, որ անհրաժեշտ է այդ ոլորտում համագործակցություն ձեւավորել պետության եւ մասնավոր սեկտորի միջեւ։  «Ռազմավարական կարեւորություն ունեցող ոլորտներում պետությունը պիտի վերահսկողական գործառույթ իրականացնի։  Մինչեւ բարձրացումը, էլեկտրաէներգիայի սակագինը բավականին բարենպաստ էր։ Բայց այժմ, բնականաբար, ապրանքների ինքնարժեքը կավելանա  1 – 2%-ով։ Եվ ոմանք կփորձեն մրցունակություն ապահովել այլ ծախսերի, այդ թվում՝ աշխատավարձերի կրճատման հաշվին», - նշել է Սաֆարյանը։

Նրա խոսքով, անհրաժեշտ է բարձրացնել այն էլեկտրաէներգիայի մասնաբաժինը, որն ստացվում է հիդրոէլեկտրակայաններից եւ ԱԷԿ-ից։  «Օրինակ՝ Սեւան-Հրազդան կասկադ ՀԷԿ-ը, որն իր մեջ  7 հիդրոէլեկտրակայան է ներառում, բաշխիչ ցանցերին ընդամենը  500 միլիոն կվտ/ժամ էլեկտրաէներգիա է մատակարարում։  Հավասարակշռության ապահովման հարցում պետությունը պիտի կարողանա որոշակի ճկունություն դրսեւորել», - ավելացրել է Վազգեն Սաֆարյանը։

Հիշեցնենք, որ չնայած բազմաթիվ բողոքներին, Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը հունիսի  17-ին հաստատել էր էլեկտրաէներգիայի սակագնի  6,93 դրամով բարձրացումը՝ այն հասցնելով  48,78 դրամի (մոտ 10,3 ցենտի)։ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ բնակչության եւ փոքր ու միջին բիզնեսի համար Հայաստանի կառավարությունը սուբսիդավորում է էլեկտրաէներգիայի սակագինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Brent-ը էժանացել է մինչև 86,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային աճուրդի ժամանակ․․․
Ամենաշատ