News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի Բարձրավան գյուղի մոտակա ձորում ընկուզենուց ընկած եւ մահացած 64-ամյա Ա. Հ.-ի դին դուրս են բերել ձորից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բարձրավանի գյուղապետ Օնիկ Ավագյանը:

«Դիակը մեծ դժվարությամբ փրկարարները դուրս բերեցին ձորից: Պարաններով իջան դիակի մոտ, պատգարակների վրա կապեցին, մետր-մետր քաշելով հանեցին»,-ասաց գյուղապետը՝ ավելացնելով, որ դին կտեղափոխեն Գորիսի դիահերձարան, ապա Կապան, որտեղ ապրում է ընտանիքը:

Օնիկ Ավագյանի խոսքով՝ մահացած 64-ամյա Ա.Հ.-ն մտերիմ ընկերոջ հետ է գնացել ընկույզ հավաքելու: 

«Ընկույզ հավաքելիս ոտքը սղացել է, գլորվել է ձորը, երկար ժամանակ չէինք կարողանում դին դուրս բերել ձորից, քանի որ տեղանքը եւ եղանակայնի պայմաններն աննպաստ էին»,-ասաց նա:

Գյուղապետը նշեց, որ Ա.Հ.-ն երկու ամուսնացած աղջիկ ուներ, եւ մեկ որդի, որը տասը տարի առաջ նույնպես դժբախտ պատահարի զոհ է դարձել՝ խեղդվել է գետում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում հոկտեմբերի 5-ին, ժամը 18.21-ին տեղեկություն է ստացվել, որ 64-ամյա Ա. Հ.-ն Սյունիքի մարզի Բարձրավան գյուղի մոտակա ձորում ընկուզենուց ընկել է եւ տեղում մահացել:

Կապ է հաստատվել Բարձրավանի գյուղապետի հետ, ով տեղեկացրել է, որ ձորից դիակի դուրս բերման աշխատանքներն իրականացնելու համար վերոնշյալ տարածքը դժվարանցանելի է եւ եղանակը անբարենպաստ, հետեւաբար ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայր է մեկնելու հոկտեմբերի 6-ի վաղ առավոտյան: Գորիսի ՈԲ երկու աշխատակից դեպքի վայրի մոտակայքում ողջ գիշերն իրականացնելու են դիակի պահպանություն:

Որոշում է ընդունվել Ա. Հ.-ի դին դուրս բերելու համար վաղ առավոտյան դեպքի վայր ուղարկել մեկ մարտական հաշվարկ:

Հոկտեմբերի 6-ին, ժամը 05.40-ին դեպքի վայր է մեկնել Գորիսի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ