News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Գերագույն ռադան օրենք է ընդունել «Երկնային հարյուրյակի» ընտանիքների սոցիալական պաշտպանությունը ուժեղացնելու նպատակով Ուկրաինայի «պատերազմի վետերանների կարգավիճակի, նրանց սոցիալական պաշտպանության երաշխիքների մասին» օրենքի 10-րդ հոդվածում փոփոխություններ մտցնելու մասին», հայտնում է «ՈւՆԻԱՆ»-ը:

Այս որոշմանը կողմ է քվեարկել 320 ազգային պատգամավորներից 239-ը: Օրենքը ուժեղացրել է Արժանապատվության հեղափոխությանը մասնակցելու ժամանակ ստացած վիրավորումների,  հաշմության, կոնտուզիայի կամ առողջական այլ վնասվածքների հետեւանքով մահացած կամ զոհված  անձանց ընտանիքների սոցիալական պաշտպանությունը,  որոնց վրա տարածվում են պատերազմի վետերանների համար նախատեսված արտոնությունները ու կարգավիճակը, նրանց սոցիալական պաշտպանության երաշխիքները:

Այս օրենքով սահմանվում է, որ համապատասխան կարգավիճակն ու պետական սոցիալական երաշխիքները չեն տարածվում  ոստիկանության, հատուկ նշանակության իրավապահ մարմիններում ծառայություն անցնողների, ներքին զորքերի, Ուկրաինայի Զինված ուժերի եւ այլ զինվորական կազմավորումների  զինծառայողների վրա, որոնք զոհվել կամ մահացել են Արժանապատվության հեղափոխության իրադարձությունների հետ կապակցված ծառայողական պարտավորությունների կատարման ժամանակ ստացած վիրավորումների, հաշմանդամության, կոնտուզիայի, կամ առողջական այլ վնասվածքների հետեւանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ