News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Գերագույն ռադան փոփոխություններ է մտցրել Զինված ուժերում զինծառայություն անցնելու մասին որոշ օրենսդրական ակտերում՝ թույլ տալով, որ այնտեղ ծառայեն նաեւ օտարերկրացիներն ու քաղաքացիություն չունեցողները ու միաժամանակ ուժեղացնելով պատասխանատվությունը վարձկանության համար, հայտնում է «ՈՒՆԻԱՆ»-ը:

Տվյալ օրենքով «Զինապարտության ու զինվորական ծառայության մասին» օրենքում արվել են փոփոխություններ, որոնց համաձայն զինծառայողների կատեգորիային են հավասարվում այն օտարերկրացիները ու քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք օրենքին համապատասխան զինծառայություն են անցնում Ուկրաինայի Զինված ուժերում:

Զինված ուժերի մասին օրենքի 5-րդ հոդվածում նույնպես արվել են փոփոխություններ,  որոնց համաձայն, Ուկրաինայի ԶՈւ աշխատակիցների առանձին պաշտոններ կարող են զբաղեցնել նաեւ այն քաղաքացիները, որոնք այլընտանքային՝ ոչ ռազմական ծառայություն են անցնում օրենքով նախատեսված կարգով:

Ըստ օրենքի՝ օտարերկրացիները ու քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք առաջին անգամ են ծառայության ընդունվում Ուկրաինայի ԶՈւ, պաշտոնապես պարտավորվում են անշեղորեն հետեւել Ուկրաինայի Սահմանադրությանն ու օրենքներին, բարեխիղճ կատարել զինծառայության պարտավորությունները:

Բացի դրանից, ընդունված օրենքով ուժեղացվել է պատասխանատվությունը՝ զինված հակամարտություններում օգտագործելու նպատակով վարձկաններին ֆինանսավորելու համար: Ուկրաինայի Քրեական օրենքի 447 հոդվածում արված փոփոխություններով նախատեսվում է, որ զինված հակամարտություններում, սահմանադրական կարգի տապալմանը կամ բռնի փոփոխմանը, պետական իշխանության զավթմանը, պետական իշխանության մարմինների գործունեության խոչընդոտմանը, կամ երկրի տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված ռազմական կամ բռնի գործողություններում  օգտագործելու նպատակով վարձկանների հավաքագրումը, ֆինանսավորումը, նյութական ապահովումը եւ մարզումը պատժվում է 5-ից 10 տարվա ազատազրկումով:

Եթե այդ նույն արարքները պաշտոնատար անձն է կատարում՝  օգտագործելով իր ծառայողական դիրքը, նա պատժվում է 7-12 տարվա ազատազրկմամբ եւ ունեցվաքի առգրավումով կամ առանց դրա: Նման գործողությունները, որոնց հետեւանքով մարդ է զոհվում, պատժվում են 10-15 տարվա ազատազրկումով՝ ունեցվածքի առգրավումով կամ առանց դրա:

Բացի դրանից նախատեսված է, որ զինված հակամարտություններին, ռազմական կամ բռնի գործողություններին վարձկանի մասնակցությունը պատժվում է 5-10 տարվա ազատազրկումով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ