Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 10.28-ին տեղեկություն է ստացվել, որ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին` Հաղթանակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Վոլվո» 4M8 9169 բեռնատար (վարորդ` Չեխիայի քաղաքացի 61-ամյա Վլադիմիր Վ.), «ՎԱԶ-2110» մակնիշի 07 ՍՕ 226 (վարորդ` 36-ամյա Նվեր Հ.) եւ «ՎԱԶ-2107» մակնիշի 34 VN 652 (վարորդ՝ 28-ամյա Արտակ Ա.) համարանիշերով ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդ Արտակ Ազատյանը տեղում մահացել է, իսկ ավտոմեքենան հարվածի արդյունքում վերածվել է մետաղե ջարդոնի: Փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները մահացածին մեծ դժվարությամբ դուրս բերեցին ավտոմեքենայից: