News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Իսլամական  պետություն» խմբավորման ահաբեկիչներն ականապատել են Սիրիայի Հոմսի նահանգում գտնվող հնագույն Պալմիրա քաղաքի հռոմեական ամֆիթատրոնը,: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Սիրիայի մշակույթի նախարարի տեղակալ Ալի ալ-Կայիմը։

«Այդ տեղեկությունը հավաստի է։ Մեզ այդ մասին հայտնել են Պալմիրայի մի քանի բնակիչ, որոնց մենք վստահում ենք։ ԻՊ-ն ականապատել է ամֆիթատրոնը։  Նրանք գիտեն, որ սիրիական ուժերը չեն կարող հարված հասցնել պատմական հուշարձաններին։ Եթե հարձակման փորձ կամ սպառնալիք լինի, նրանք կշարունակել ականապատել մնացած հուշարձանները։ Նման գործողություններն անմարդկային են եւ հակաքաղաքակրթական», — գործակալությանը հայտնել է փոխնախարարը։

Պալմիրան, որի հնագույն ավերակները   Սիրիայի տարածքում գտնվող   հուշարձանային վեց համալիրներից մեկն են, որոնք ՅՈՒՆԵՍԿՈ-ն  համաշխարհային ժառանգության մաս է համարում, գրոհայինների վերահսկողության տակ է հայտնվել մայիսի կեսերին։ Քաղաքը լքելուց առաջ, սիրիական բանակը տարհանել է նրա բնակիչների մեծ մասին, ինչպես նաեւ Պալմիրայի կենտրոնական թանգարանի ամենաթանկարժեք պատմական իրերը։ Քաղաքի գրավումից հետո ոչնչացման սպառնալիքի տակ են հայտնվել հին ավերակներն ու տաճարները։

Կիրակի օրը ԻՊ-ի գրոհայինները պայթեցրեցին Պալմիրայի հնագույն Հաղթական կամարը։ Դրա կառուցումը թվագրվում էր մեր թվարկության երկրորդ դարի կեսով, որը համընկնում է  Սեպտիմիո Սեվերո կայսեր  կառավարման շրջանին։ Կամարը, ինչպես եւ ամբողջ քաղաքը կառուցված է հռոմեական ոճով։

Օգոստոսին ԻՊ-ի գրոհայինները պայթեցրել էին Պալմիրայի հնագույն Բաալ-Շամինի տաճարը, որը կառուցվել է մեր թվարկության առաջին դարում եւ նվիրված է Բաալ վերին աստվածությանը, որը համեմատելի է հունական Զեւսի հետ։ Այն հնագույն Թադմոր (Պալմիրա) քաղաքի ավերակների համալիրի մաս է կազմում։

Սեպտեմբերի սկզբին ահաբեկիչները քաղաքում երեք դամբանական աշտարակ պայթեցրին, այդ թվում ՝ ամենահայտնի աշտարակներից մեկը՝ Էլահբելի (103 մ.թ.) աշտարակը, որի տակ ստորգետնյա դամբարան կա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ