News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշխատանքային կոլեկտիվում ենթակաների միջեւ պետք է հավասարություն լինի։ Դա են պահանջում ոչ միայն բարոյական սկզբունքներն ու ժողովրդավարական հայացքները, այլ նաեւ արդյունավետ աշխատանքը, որի ցուցանիշը բարձրանում է նման պայմաններում։

Մեծ Բրիտանիայի թագավորական ինստիտուտի գիտնականները, հետազոտելով տարբեր ընկերությունների աշխատակիցներին, եկել են այն եզրակացության, որ այն ընկերություններում, որտեղ իշխում է ավանդական հիերարխիկ համակարգը, շատ ժամանակ են ծախսում բյուրոկրատական քաշքշուկների եւ տարբեր ընթացակարգեր պահպանելու վրա։ Իսկ բուն աշխատանքի համար շատ քիչ ժամանակ է մնում։ Դա նվազեցնում է աշխատակազմի գործունեության արդյունավետությունը եւ նվազեցնում է աշխատողների ոգեւորության զգացողությունը, փոխանցում է Informing-ը։

Բրիտանացի գիտնականները, վերլուծելով մի քանի տասնյակ ընկերություններ, պարզել են, որ այն ընկերությունները, որտեղ ղեկավարությունը ուշադիր հետեւում է աշխատողներին, ենթակաները անհարմարավետության զգացողություն են ունեում, ինչը վատ է անդրադառնում նրանց աշխատունակության վրա։

Այն ձեռնարկություններում, որտեղ ղեկավարությունը խիստ հսկողություն չի իրականցնում ենթակաների նկատմամբ, ավելի բարենպաստ մթնոլորտ է իշխում, եւ ենթակաները գոհ են լինում ղեկավարներից։ Նման վերաբերմունքի դեպքում աշխատանքն ավելի արդյունավետ է ընթանում, եւ աշխատողներն իրենց ավելի վստահ են զգում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ