News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ՊՆ-ն առաջարկում է Թուրքիայի համապատասխան գերատեսչության հետ Մոսկվայում բանակցություններ վարել Սիրիայում թյուրիմացությունները կանխելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Անտոնովը, գրում է «Ինտերֆաքս»-ը։

«ՊՆ Գլխավոր շտաբը պատրաստ է տարբեր աշխատանքային խմբեր ստեղծել այդ խնդրում շահագրգիռ ցանկացած պետության հետ։ Եվ առաջին հերթին այստեղ պետք է հիշատակել Թուրքիային։ Մենք ուրախ կլինենք ողջունել Մոսկվայում Թուրքիայի ՊՆ ներկայացուցիչներին»,- ասել է նա։

Անտոնովն այս մասին հայտնել է մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ