News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ճապոնական կողմը պատրաստ է Հայաստանի հետ համագործակցությանը պաշտպանական ոլորտում։ Այդ մասին ասել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին ՀՀՊնախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ։

Հոկտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչիին եւ ռազմական կցորդ (նստավայրը ք.Մոսկվա) գնդապետ Կազույա Օնոյին` վերջինիս ՀՀ-ում հավատամագրվելու կապակցությամբ:

Սեյրան Օհանյանը շնորհավորել է գնդապետ Օնոյին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ եւ մաղթել է արդյունավետ աշխատանք` հույս հայտնելով, որ հետ հայ-ճապոնական պաշտպանական համագործակցության զագացման նոր հեռանկարներ կնախաձեռնվեն:

Դեսպան Տագուչին նշել է, որ ճապոնական կողմը պատրաստ է համագործակցությանը եւ հույս հայտնել, որ առաջընթացը կարձանագրվի մոտ ապագայում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ