News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ դեսպան Իգոր Նազարուկին եւ հույս հայտնել, որ նա իր աշխատանքով կնպաստի քաղաքական, տնտեսական, հումանիտար եւ այլ ոլորտներում համագործակցության ամրապնդմանը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը շնորհավորել է Իգոր Նազարուկին՝ դեսպանի պաշտոնն ստանձնելու առթիվ եւ հաջողություն մաղթել դիվանագիտական առաքելության մեջ: Վարչապետը բարձր է գնահատել հայ-բելառուսական միջպետական հարաբերությունները եւ համոզմունք հայտնել, որ դեսպան Նազարուկն իր աշխատանքով կնպաստի քաղաքական, տնտեսական, հումանիտար եւ այլ ոլորտներում համագործակցության էլ ավելի ամրապնդմանը եւ խորացմանը:

Իգոր Նազարուկը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար եւ հավաստիացրել, որ պաշտոնավարման ընթացքում կգործադրի ամեն ջանք՝ տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու եւ երկկողմ կապերն առավել սերտացնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների ակտիվացման, առկա ներուժի լիարժեք օգտագործման, Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության ընդլայնման հարցերի շուրջ: Այս համատեքստում երկուստեք կարեւորվել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ