News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ծննդատանը սեպտեմբերի 25-ին մահացած ծնված երեխայի դեպքով քրեական գործ է հարուցվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի համաձայն, այն է՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել քաղաքացի Ռ.Գրիգորյանից առ այն, որ անհրաժեշտ բժշկական միջամտությունն ուշացնելու հետեւանքով իրենց առողջ զավակը ծնվել է մահացած։ Ըստ դիմումատուի՝ կինը, լինելով հղի, հաշվառված է եղել Աբովյանի ծննդատանը, որտեղ կատարվել են հղիության ընթացքի ստուգումներ: Օգոստոսին կատարված սոնոգրաֆիայի արդյունքում պարզվել է, որ պտուղը մոր արգանդում պտտվել է եւ գտնվում է հետույքային առաջադիմության դիրքում, սակայն պտղի զարգացումը եղել է նորմալ, եւ բժիշկը որոշել է ծնունդն  ընդունել կեսարյան հատումով:

Սեպտեմբերի 15-ին կնոջ մոտ ցավեր են սկսվել: Բժիշկը, տեղեկանալով այդ մասին, որոշել է նույն օրը՝ ժամը 22-ին, կատարել կեսարյան հատում, սակայն սկսվել են ծննդաբերության բնական ցավեր: Արդյունքում կեսարյան հատում չի կատարվել, որի հետեւանքով պտուղը ծնվել է մահացած: Հարազատները դիմել են իրավապահ մարմիններին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ոստիկանության որոշ պաշտոնյաներ հայտնեցին, որ դրա վերաբերյալ հաղորդում չեն ստացել...
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին
Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական...
Ամենաշատ