News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Տիտանիկի» առաջին կարգի ուղեւորների վերջին ճաշի ճաշացանկը Նյու Յորքում աճուրդի ժամանակ վաճառվել է 88 հազար դոլարով։ Դեղնած թղթի վրա նշված  ամսաթիվը՝ 1912թ. ապրիլի 14-ը, այդ թուղթը հատկապես հրապուրիչ էր դարձրել անանուն մի կոլեկցիոների համար, որը ճաշացուցակը նախապես գնել էր 50 հազար դոլարով։ Խոսքը հենց այն ճաշացանկի մասին է, որը կազմել էին նավի վերջին՝ երկրորդ նախաճաշի համար։ «Տիտանիկը» խորտակվել էր 1912թ. ապրիլի 15-ին Ատլանտյան օվկիանոսում՝ Սաութհեմփթոնի նավահանգստից դեպի Նյու Յորք մեկնելու ճանապարհին։ NBC հեռուստաընկերությունը ենթադրել է, որ կոլեկցիոները հավանաբար նավաբեկությունից փրկվածներից մեկի ազգականն է։

Պատմական փաստաթուղթը փրկել էր առաջին դասի ուղեւոր Աբրահամ Լինքոլն Սողոմոնը։ Հակառակ երեսին ստորագրել է  Իսահակ Ջերալդ Ֆրաուենտալը, ով այդ օրը նախաճաշել էր Սողոմոնի հետ։ Ճաշացանկի վրա նշված է 1912թ. ապրիլի 14 ամսաթիվը։ Ուղեւորներին առաջարկել են գառան ծեծած միս,  աղ դրած միս, կարտոֆիլի խյուս, տապակած եւ ջեռոցում եփած կարտոֆիլ, պանրի 8 տեսակ եւ այլ ճաշատեսակներ։

Այդ ուղեւորի մոտ պահպանվել էր նաեւ առաջին կարգի ուղեւորներին սպասարկող թուրքական բաղնիքի տոմսը։ «Տիտանիկ»-ից հաջողվել է փրկել նմանատիպ 4 տոմս։ Աճուրդում այն վաճառվել է 11 հազար դոլարով, գրում է ՏԱՍՍ-ը։

Աճուրդում վաճառված երրորդ տոմսը Սողոմոնի  նամակն է՝ ուղղված Մաբել Ֆրանքաթելլիին, որը գրվել էր արդեն Նյու Յորքում՝ աղետից 1 շաբաթ անց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ