News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Արարատի մարզի մի քանի գյուղերի խաղողագործներ, որոնք բերքը մեքենաներում բեռնած արդեն 3-ից 5 օր է` կանգնած են Մասիսում գտնվող, Գագիկ Ծառուկյանին պատկանող «Նոյ» գինու, կոնյակի կոմբինատի դիմաց, այսօր` հոկտեմբերի 6–ին, փակել են Երեւան-Արտաշատ մայրուղու մի կողմը:

NEWS.am-ի թղթակիցը հողորդում է, որ գյուղացիները փողոցը փակել են բեռնատարներով: Ոստիկանները փորձել են հեռացնել մեքենաները, սակայն խաղողագործները թույլ չեն տվել:

«3-ից 5 օր է` կանգնել ենք, չեն ընդունում խաղողը, գյուղնախարարություն ենք զանգել, փորձել ենք կապնվել տնօրինության հետ, ոչ մի արդյունք: Գործարանի դռները փակել են, տնօրինությունից ասում են` որոշողը Գագիկ Ծառուկյանն է, մենք չենք կարող միջամտել: Կառավարության թեժ գիծ ենք զանգել, պատասխանում են, որ կառավարությունը նման հարցերով չի զբաղվում: Ոչ ոք գյուղացիներին չի օգնում»,- NEWS.am-ին ասաց Արեւաշատի բնակիչ, խաղողագործ Բաբկեն Հարությունյանը` նշելով, որ գործարանի տնօրինությունը բերքը չընդունելը պատճառաբանել է նրանով, որ բերքի որակը չի համապատասխանում պահանջվող չափանիշներին:

Գյուղացիները պնդում են, որ իրենց բերքի որակը համապատասխանում է բերքի ընդունման պահանջներին, եւ գործարանի տնօրինությունը անհիմն պատճառաբանություն է բերում:

Գյուղացիներին այս պահին մոտեցել է Արարատի մարզպետը:

Նշենք, որ վերջին շրջանում Արարատի մարզում գյուղացիները խաղողով լցված բեռնատարներով պարբերաբար փակում են մայրուղին՝ պահանջելով մթերել իրենց խաղողի բերքը: Մեկ անգամ նրանց հետ է հանդիպել վարչապետը, խոստացել լուծում տալ խնդրին: Գագիկ Ծառուկյանը Արմավիրի մարզի խաղողագործների հետ հանդիպմանը նույնպես խոստացել էր մթերել պայմանագրեր ունեցող բոլոր խաղողագործների բերքը։ Գյուղացիները հանդիպման օրը կարողացել են մթերել բերքը, սակայն հաշված օրեր անց նորից նույն խնդրի առջեւ են կանգնել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ