News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չեչենական հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը Մոսկվայի մզկիթին նվիրաբերել է Մուհամեդ մարգարեի մի մազ, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

Հանդիսավոր արարողության ընթացքում Կադիրովը մասունքով պարկուճը փոխանցել  մուֆթիների խորհրդի նախագահ Ռավիլ Գայնուտդինին։ 

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, սուրբ մասունքը կցուցադրվի զրահապատ ցուցափեղկում, կրոնական տոների օրերին այն ցույց կտան հավատացյալներին։

Նշվում է, որ Ռուսաստանում մարգարեի երեք մազ կա։ Առասպելի համաձայն, իսկական մասունքը ստվեր չի նետում եւ անուշ բույր է արձակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ