Առնվազն 25 զինվորական է զոհվել ահաբեկչական «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման դեմ բախումներում, որոնք տեղի են ունեցել Աֆղանստանի արեւելքում գտնվող Նանգարհարում։ Տեղեկություններ կան մի քանի տասնյակ ծայրահեղականի ոչնչացման մասին։
Այդ մասին հաղորդել են պակիստանյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով աֆղանական ռազմական ղեկավարության ներկայացուցչին։
Անվտանգության ուժերը անցած ամբողջ շաբաթվա ընթացքում մարտեր են մղել ԻՊ-ի արմատականների դեմ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։