News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստանի» անդամները շարունակում են գնալ սահմանամերձ գյուղեր ու օգնել նրանց բնակիչներին, ինչով կարող են: Այդ մասին ՀՀ ԱԺ-ում հոկտեմբերի 6-ին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

«Վերջերս մենք գնացել էինք Ադրբեջանի հետ սահմանին գտնվող գյուղեր՝ Հայաստանի հյուսիս արեւելքում: Մենք ավելի լավ իմացանք այն մարդկանց կենցաղը, որոնք ամեն օր ապրում են վտանգի մեջ, բայց մտադիր չեն լքել իրենց հայրենի հողը: Մեր համեստ միջոցներով մենք որոշել ենք լուծել սահմանամերձ գյուղերից մեկի՝ Կայանավանի գազիֆիկացմնա հարցը»,- ասել է Էնֆիաջյանը: Նրա խոսքով, եթե նույնիսկ Կառավարությունը համաձայնում է «Խնայբանկի» ավանդները վերադարձնել անձամբ ավանդատուներին, այլ ոչ թե նրանց ժառանգներին, ապա գոնե սահմանամերձ գյուղերի բնակիչների համար պետք է բացառություն անել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ