News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության Բոռի շրջանային կառույցը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ տարիներ առաջ արտահայտած 2 մտքերը պաստառի վրա փակցրել է կուսակցության գրասենյակի պատին։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝  MHP-ի Բոռի շրջանի գրասենյակի պատի վրա փակցվել է պաստառ, որում ներկայացվել են Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից 1994-ին եւ 1999-ին արտահայտած 2 մտքեր։

«1994. Ահա, իմ ամբողջ հարստությունն այս մատանին է. 1999. Եթե մի օր լսեք, որ Թայիփ Էրդողանը շատ է հարստացել, իմացեք՝ ուրեմն «հարամ» փողեր է կերել»,-գրվել է պաստառի վրա։

Էրդողանի խոսքերը մեջբերելուց հետո «Ազգայնական շարժում» կուսակցությունը ավելացրել է. «Մեկնաբանությունը թողնում ենք ժողովրդին»։

Նշենք, որ 2013-ի դեկտեմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողության ժամանակ հայտնվել էին ձայնագրություններ, որտեղ Էրդողանը հրահանգում է որդուն տնից այլ տեղ տեղափոխել միլիարդավոր դոլարները։

Բացի այդ, թուրքական մամուլում արդեն հայտնի է դարձել, որ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը, միլիարդավոր դոլարներով ու զինված թիկնապահների ուղեկցությամբ փախել է Իտալիա, որտեղից պետք է կառավարի Էրդողանին պատկանող միլիարդավոր դոլարները Շվեյցարիայում եւ հարեւան երկրներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ