News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում հայրը սպանել է 6-ամյա դստերը, երբ ընթրիքի ժամանակ գլխակապը սահել է աղջկա գլխից: Տղամարդը զայրացել է՝ որոշելով, որ փոքրիկը «խախտել է շարիաթի կանոնը»:

NDTV-ի փոխանցմամբ, զայրացած հայրը սկսել է ծեծել երեխային՝ հայտարարելով, որ աղջիկը «հանուն նորաձեւության մոռացել է ավանդույթների մասին»: Նա մի քանի անգամ փոքրիկի գլուխը հատակին է խփել, եւ աղջիկը կորցրել է գիտակցությունը: Մայրը ոստիկաններին պատմել է, որ փորձել է կանգնեցնել ամուսնուն, բայց վերջինը նաեւ իրեն է ծեծել:

Ըստ Vesti-ի, հասկանալով, որ սպանություն է գործել, տղամարդը կնոջից պահանջել է տանը թաղել երեխային, սակայն մայրը հրաժարվել է: Տղամարդուն ձերբակալել են՝ մեղադրելով չկանխամտածված սպանության մեջ:

Հարեւանների խոսքով, տղամարդը ծայրահեղ իսլամական հայացքներ ունի: Նրանք երեխայի հորը բնութագրել են որպես հոգեբանորեն անկայուն եւ մոլեռանդ մարդ: Ոստիկանությունում չեն բացառում նաեւ, որ տղամարդը կարող է հոգեկան խնդիրներ ունենալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ