News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միջազգային հանրության ուշադրությունը պիտի հրավիրվի այն ամենի վրա, ինչը խախտում է հրադադարը։ Այդ մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է խաղաղարար գործողությունների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական   Էդմոն Մուլեն՝ պատասխանելով ադրբեջանական զինված ուժերի կողմից ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների մասին հարցին։ 

Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բազմիցս հակամարտության խաղաղ կարգավորման, երկխոսության, կանխարգելող դիվանագիտության կոչ է արել։  «Հուսով եմ, որ բոլոր խաղացողները ականջ կդնեն նրա կոչին հակամարտության քաղաքական, ոչ թե ռազմական լուծման հասնելու համար», - նշել է Մուլեն։ ԵԱՀԿ Մինսկի խումբը, շարունակել է նա, այս իրավիճակի առաջատարն է։  ՄԱԿ-ն աջակցում է այս ձեւաչափին, բայց բանակցություններում գլխավոր դեր չի խաղում։  «Կարծում եմ, որ Հայաստանը պիտի շարունակի ԵԱՀԿ-ի եւ, ինչո՞ւ չէ, ՄԱԿ-ի աջակցությամբ բարձրացնել այս հարցը։  Մենք բոլորս խաղաղության ջատագով ենք, եւ միջազգային հանրության ուշադրությունը պիտի հրավիրվի այն ամենի վրա, ինչը խախտում է հրադադարը։  Դա այն է, ինչ արել է ձեր ղեկավարությունը, այդ թվում նաեւ՝ Գլխավոր համաժողովի նստաշրջանի ընթացքում՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով այդ հակամարտության վրա», - նշել է Էդմոն Մուլեն՝ ընդգծելով, որ կոչերը պիտի նորից եւ նորից բարձրաձայնվեն։

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը , սեպտեմբերի 25-ին 17:30-ին ադրբեջանական զինված ուժերը թուրքական արտադրության TR-107 հրթիռա-հրետանային համակարգերից գնդակոծության են ենթարկել  Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիս-արեւելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի պաշտպանական դիրքերը ։  Հրաձգության հետեւանքով 4 մարդ է զոհվել, 16 զինվորական բեկորային վնասվածքներ է ստացել։ Ադրբեջանական բանակի՝ Նախիջեւանում տեղակայված ստորաբաժանումներից մեկը հոկտեմբերի 1-ին՝ 22:30-ին փորձել է խախտել Հայաստանի պետական սահմանը հարավ-արեւմուտքում՝ հայկական Երասխ գյուղի ուղղությամբ։ Սակայն հակառակորդի փորձը նկատվել է միջդիրքային տարածքում եւ կասեցվել Հայաստանի ԶՈՒ-ի ստորաբաժանումների կողմից, ինչի հետեւանքով հակառակորդը նահանջել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ