News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ոչ այլ ինչ է, քան Հայաստանի հայաթափման ծրագիր։ Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

«Հանրապետության ղեկավարման և կառավարման ինստիտուտները 1995 թվականից առ այսօր պարբերաբար զավթվեցին ապազգային, հանցավոր անձերի կողմից: Այդ ժամանակ առաջին անգամ հրապարակավ շրջանառվեց հետամնաց, ավտորիտար ռեժիմներին բնորոշ թեզը` «եթե անգամ իրենք հավաքած լինեին 100 տոկոսանոց ձայն` միանշանակ է, որ ո´չ բանակը, ո´չ ներքին գործերը նման քաղաքական ղեկավարներ չեն ընդունելու և չեն ընդունել»: Այս թեզը ապագայում դարձավ բոլոր համապետական ընտրությունների գաղափարախոսությունը` վերածվելով «ինչքան ուզես, էնքան խփենք» կարգախոսի»,- ասել է Փոստանջյանը:

Նրա խոսքով, իշխանագողության գործողությունների հետևանքով ոչ միայն ունեցանք ունեզրկում, ապօրինի ազատազրկումներ, սպանություններ, այլ նաև զանգվածային արտագաղթ, որի հետևանքով Անկախ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները հայաթափվել են: «Այսօր մեզ պարտադրվում է հայրենիքից հայթափման ծրագրի հաջորդ փուլը, որի աշխատանքային անվանումն է «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե»` իշխանագողություն: Զանգվածային հայաթափման փուլը կանխելու համար մեզ անհրաժեշտ է միասնություն, համախմբվածություն և ինքնուրույն առաջնորդություն»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ