News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի ներդրումը չափազանց կարեւոր է ՄԱԿ-ի լեգիտիմության ամրապնդման տեսանկյունից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց խաղաղարար առաքելությունների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Էդմոն Մուլեն՝ անդրադառնալով Լիբանանում եւ Մալիում ՄԱԿ-ի խաղաղարար գործողությունների Հայաստանի դերին:

Նա հիշեցրեց, որ խաղաղարար առաքելությունների շրջանակում Հայաստանը նշված երկրներ սպաներ եւ ռազմական դիտորդներ է ուղարկել:

«Անցյալ շաբաթ՝ սեպտեմբերի 27-ին, Նյու Յորքում խաղաղարար գագաթաժողով անցկացվեց: Եվ Հայաստանի նախագահը հայտարարեց երկրի լրացուցիչ ներդրման մասին՝ երկրորդ կարգի դաշտային հոսպիտալի նախապատրաստման եւ ինքնաշեն պայթուցիկ սարքերի վնասազերծման հատուկ վաշտի պատրաստվածությունն ապահովելու տեսքով: Մենք միշտ ցանկանում ենք Հայաստանի դրոշը տեսնել այն երկրների ցանկում, որոնք նպաստում են միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը: Այդ պատճառով մենք երախտապարտ ենք Հայաստանին այն բանի համար, ինչ արդեն տվել է մեզ, ինչպես նաեւ ապագայում սպասվող լրացուցիչ ներդրման համար»,- ընդգծեց Էդմոն Մուլեն:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Հայաստանն ընդլայնեց խաղաղարար առաքելություններում ներգրավվածությունը, եւ արդեն ներկա է Լիբանանում տեղակայված ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությունում: Այս տարվա հուլիսին Հայաստանը սկսել է մասնակցել նաեւ Մալիում խաղաղարար առաքելությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը ՄԱԿ-ում արգելափակել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների վերահսկման մեխանիզմը
Չինաստանը քվեարկության ժամանակ ձեռնպահ է մնացել, թեև որոշիչ է եղել Ռուսաստանի վետոն...
Լիբանանը բողոք կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ երկրի հարավում Իսրայելի հարվածների կապակցությամբ
Արտաքին գործերի նախարարությունը Նյու Յորքում ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցչություն է ներկայացրել բողոքի տեքստը…
ՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել
Որոշումը հրապարակվել է դատարանի կայքում՝ ի պատասխան Հարավային Աֆրիկայի հրատապ միջնորդության...
Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
Բացի նրանից, որ Հայաստանը կանխարգելման առումով դասագրքային օրինակ է, ես նաև համոզված եմ, որ երկիրն ունի քաղաքակրթական ներուժ, ինչպես նաև դեռևս...
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում
ՄԱԿ-ի գործակալությունը նշել է, որ համաճարակը փոխել է դեռահասների պահվածքը միմյանց նկատմամբ...
Ամենաշատ